Խորհուրդ չի տրվում զբոսանքի ժամանակ շահագործել բջջայիններ, նշվում է Accident Analysis and Prevention ամսագրում հրապարակված զեկույցում: 2010-ին ավելի քան 1500 հետիոտներ հիվանդանոցում են հայտնվել` քայլելու ընթացքում բջջայիններից օգտվելու պատճառով:

«Բջջայինների անընդհատ օգտագործման արդյունքում հետիոտները բոլորովին անուշադիր են դարձել»,-ընդգծում է աշխատանքի առաջատար հեղինակ Ջեկ Նասարը, փոխանցում է Medlinks.ru-ն:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ մեծ ռիսկի են ենթարկվում 16-25 տարեկան երիտասարդները: Գիտնականները վերլուծել են 2004-2010 ընկած ժամանակահատվածը:

Սակայն հեղինակները նշում են, որ հետիոտների մոտ բջջայինների հետ կապված վնասվածքները անհամեմատ ավելի են, քան ղեկի վրա դրանց կիարռման պատճառով առաջացած վնասվածքները: