Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) եւ Սեւանի (դեպի Սեւան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածներում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























