Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը կանգնեցրել է եռանիվ մեքենայով ռետինե փչովի կին տեղափոխող  վարորդին: Բրիտանացի Ռիչարդ Ֆոսթերին կարգադրել են  ազատվել ռետինե ուղեւորուհուց, քանի որ արհեստական կնոջ  «որոշ մարմնամասեր» ցուցադրման ենթակա չեն, գրում է  Metro-ն: Ոստիկանն ընդգծել է, որ ռետինե կնոջ տեսքը կարող է շփոթեցնել երթեւեկության մյուս մասնակիցներին, մասնավորապես՝ երեխաներին:

Ֆոսթերը ստիպված է եղել ազատվել «ուղեկցից»: Կատարվածից հետո լրագրողների հետ զրույցում նա իրեն կանգնեցրած ոստիկանին  «հիմար եւ բյուրոկրատ» է անվանել: Siteua.org-ը գրում է, որ եռանիվ մեքենան եւ տիկնիկը էտյուդի մասն էին, որը Ֆոսթերը պատրաստել էր իր ընկերոջ հարսանիքի համար:

Ֆոսթերը մեքենան վարձակալել էր եւ մտադիր էր կրկնել «Հիմարների բախտը բերում է» կատակերգական սերիալի տեսարաններից մեկը, որտեղ  հերոսներից Դել Բոյը պայթյունավտանգ գազով լցված սեքս-տիկնիկներ է ստանում, գրում է Lenta.ru-ն: