Մի երիտասարդ կին Մոնակոյից հիվանդանոցում խոստովանել է, որ 16 տարի շարունակ բացի Կոկա-Կոլայից, այլ հեղուկներ չի օգտագործել: Նա հիվանդանոց է դիմել վատ ինքնազգացողության եւ ուշաթափությունների պատճառով:

31-ամյա կինը նախկինում երբեք առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել:  Նրա ընտանիքում չեն եղել նաեւ քրոնիկ հիվանդություններ: Մասնագետները կարծում են, որ նրա առողջական վիճակի վատացումը կարող է կապված լինել չափից շատ գազավորված հեղուկի օգտագործմամբ:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրա արյան մեջ շատ ցածր է եղել կալիումի մակարդակը, ինչը սրտի ռիթմի խախտման պատճառ է հանդիսանում: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Կինը բուժանձնակազմի վերահսկողության տակ է եղել մեկ շաբաթ: Այդ ընթացքում նրան արգելվել է իր սիրելի ըմպելիքն օգտագործել: Էքսպերիմենտի ավարտից հետո ցուցանիշները կարգավորվել են: