Այլոց հետ սեփական խնդիրների մասին խոսելու պարագայում, սթրեսի աստիճանն իջնում է՝ օքսիտոցին հորմոնի արտադրման հաշվին: Այդ հորմոնը կապված է վստահության եւ ուրախության զգացման հետ, հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Կոնկորդիա համալսարանի հետազոտությունը:

Այդ հորմոնը ուժեղացնում է հավատը այլոց հանդեպ, թեեւ ինքը մերժված է եղել հասարակության կողմից: Այսինքն դժվար պահին մարդիկ չեն փախչում, այլ դիմում են օգնության համար: Դա միանշանակ մեծացնում է սոցիալական կապերը:

Այս օրինաչափությունը հաստատվել է փորձարկման ժամանակ: 100 կամավորներից կազմբած խմբին օքսիտոցինով սփրեյ են տվել, իսկ հետո նրանց դժվար կացության առջեւ կանգնեցրել (այլ մարդկանց հետ զրույցների ընթացքում կամավորներին ընդհատել են, նրանց հետ չեն համաձայնել կամ պարզապես արհամարհել են):

Հարցաթերթիկների օգնությամբ գիտնականները պարզել են, որ նման «շփումը» հունից հանել է փորձի մասնակիցներին: Բայց եթե մասնակիցները հորմոնով սփրեյ են օգտագործել, նրանք շարունակել են հավատալ մարդկանց, ինչը չի նկատվել մյուս խմբի մոտ, որոնք սփրեյ չեն օգտագործել:

Հատկանշական է, որ եթե մարդը իրավիճակին զգացմունքային արձագանք չի տվել, էքսիտոցինը նրա վրա չի ազդել: