Իտալական Թուրին քաղաքում չորս մարդուց կազմված ընտանիքը կաթվածով հայտնվել է հիվանդանոցում` թունավոր խոտերից պատրաստված պաստայի պատճառով:
Թունավորվել է 66-ամյա թոշակառու կինը, նրա ամուսինը, 46-ամյա դուստրն ու 11-ամյա թոռը: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեծահասակների կյանքին վատնգ չի սպառնում:
Հարազատներին հայտնաբերել է թոշակառուների որդին, հենց նա էլ կանչել է փրկարարներին:
Ընթրիքը պատրաստել է թոշակառու կինը` թունավոր խոտաբույսերը շփոթելով համեմունքների հետ: Խոտաբույսը ուղարկվել է փորձաքննության, հաղորդում է «La Stampa»-ն:




























