"Հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը, առանց Ցեղասպանության ճանաչման, հնարավոր չէ,-փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ, «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանը։ Սոցիոլոգը հավատացած է, որ Թուրքիան անպայմանորեն կճանաչի ցեղասպանությունը, սակայն ոչ հիմա։ Հարությունյանի կարծիքով, Թուրքիան մերժողական քաղաքականությունից պետք է անցնի հաշտության քաղաքականության։ Եւ հայերը պետք է ընդունեն հաշտությունը, եթե ստորագրված արձանագրություններում նախապայմաններ չլինեն։ Սոցիոլոգի համոզմամբ, ներկայումս չկան հայ-թուրքական հարաբերություններ, եւ խոսակցությունները հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ դժվար է հարաբերություններ կոչել։ Հարությունյանը հավելեց սակայն, որ դրանց ստեղծման գործում երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան։
Սոցիոլոգ. Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, բայց ոչ հիմա
Պատմություն
Տեղադրություն




























