ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հունիսի 27-ին կրկին  «Շերեմետեւո» օդանավակայանից թռչող Մոսկվա-Հավանա չվերթի ուղեւորների շարքում չի եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Հավանայի չվերթի ուղեւորների գրանցումն ավարտվել է: Օդանավը պատրաստվում է թռիչքի:

Ըստ ռուսական իշխանությունների հայտարարության՝ Սնոուդենը ռուսական սահմանը չի անցել եւ գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սնոուդենը թռչելու է Հավանա, իսկ այնտեղից էլ՝ Էկվադոր, որը նրան մուտքի թույլտվություն է տրամադրել:  Սակայն լրագրողներն արդեն երրորդ անգամ Սնոուդենին ապարդյուն փնտրում են Մոսկվա-Հավանա օդանավում: