ԵԽԽՎ կողմից թեմատիկ սեմինարների կազմակերպումը լավ հնարավորություն է ազգային խորհրդարանների աշխատակիցներին ծանոթանալու ԵԽ կառույցներին եւ գործունեությանը: Այս մասին, հունիսի 26-ին, Ստրասբուրգում, ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ԱԺ աշխատակազմի եւ ԵԽԽՎ քարտուղարության արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անհրաժեշտ համարելով փորձի փոխանակման նոր ծրագրերի մշակումը եւ իրականացումը: