Պորտուգալիայում երկրի խոշորագույն արհմիությունների` Պորտուգալացի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը, Ազգային ինտերսինդիկալի եւ Աշխատավորների համընդհանուր միության, կոչով վերջին երկու տարիների ընթացքում թվով 4-րդ համընդհանուր գործադուլն է անցկացում: Այն ուղղված է կառավարության կողմից սոցիալական կարիքների համար տրամադրվող միջոցների նվազեցման եւ հարկերի բարձրացման դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լիսաբոնում եւ Պորտուում հասարակական տրանսպորտը գրեթե կաթվածահար վիճակում է, ինչը հանգեցրել է բազմաթիվ խցանումների: Չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները, աշխատանքի դուրս չի եկել բուժանձնակազմի 85 տոկոսը: Արհմիությունների տեղեկությունների համաձայն, գործադուլին մասնակցում են վարձու աշխատակիցների մոտ 80 տոկոսը:





























