Հայաստանը Bloomberg գործակալության  անբարոյականության մակարդակի վերաբերյալ վարկանիշում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Գործակալության վերլուծաբանները հետազոտել են 57 երկրների քաղաքացիների` աննորմալ կյանք վարելու հակումը:

Վարկանիշը կազմելու համար հաշվի են առնվել 4 փոփոխականներ` երկրի յուրաքանչյուր մեծահասակի օրական խմած ալկոհոլի միջին քանակությունը, օգտագործվող սիգարետի քանակը, թմրանյութերի տարածվածությունն ու ազարտային խաղերից կրած կորուստները ՀՆԱ-ից` տոկոսներով: Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ թիվ է հաշվարկվել: Առավել բարձր ցուցանիշը ցույց է տալիս անբարոյականության առավել հակվածություն:

Ավանդաբար համարվում էր, որ որքան երկրում տնտեսական վիճակը վատ է, այնքան ավելի անառողջ կենսակերպ են վարում դրա քաղաքացիները: Սակայն Bloomberg-ի տվյալները հերքում են այդ տեսությունը:

«Անբարոյական երկրների» տասնյակը գլխավորում է Չեխիան: Իսկ «ամենաանմեղ» երկրի տիտղոսը բաժին է ընկել Զամբիային, որն աշխարհի ամենաաղքատ երկրների հարյուրյակում է:

Եվ այսպես, հայը տարեկան խմում է 13.66 լիտր ալկոհոլ, ծխում է 1620 սիգարետ, 1.65 տոկոս վատնում է ազարտային խաղերի վրա: Բնակչության 3.5 տոկոսը օգտագործում է կանեփ, կոկաին եւ էքստազներ` 0.1 տոկոսը, իսկ օփիում` 0.3 տոկոսը: