Նորզելանդացի եւ ավստրալացի փրկարարներն սկսել են 2013թ մայիսի 29-ին իր շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկած «Նինյա» զբոսանավի որոնումները: Վերջին անգամ զբոսանավը կապի է դուրս եկել հունիսի 4-ին:
Փրկարարների խոսքով` եղանակային պայմանները այն վայրում, որտեղ վերջին անգամ տեսել են «Նինյան», շատ խիստ են եղել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Հայտնի է, որ նավի վրա եղել է 7 մարդ: Իշխանությունները նրանց անունները չեն հաղորդում, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանցից մեկը կապիտան Դեւիդ Դիչն է եղել, որին սկսած 1998-ից պատկանում է զբոսանավը:Ենթադրվում է նաեւ, որ նավի վրա են եղել նաեւ Դիչի կինն ու որդին:
Զբոսանավը կառուցվել է դեռեւս 1928թ:
Դիչն իր ընտանիքի հետ միասին զբոսանավով բազմաթիվ երկրներ է այցելել:



























