Համաձայն Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից թողարկված նոր զեկույցի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու Կետրոնական Ասիայի երկրների երեխաները զգալի խոչընդոտների են հանդիպում արդարադատության հասանելիության հարցում՝ թեեւ այդ ոլորտում իրականացված կայուն եւ դրական բարեփոխումներին: Նշենք, որ այդ զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 27-ին, Բրյուսելում, արդարադատություն երեխաների համար համաժողովի ընթացքում:
«Անչափահասների արդարադատությունը ԿԱԵ/ԱՊՀ-ում (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա/Անկախ պետությունների համագործակցություն).առաջընթացը, մարտահրավերները, խոչընդոտներն ու հնարավորությունները» զեկույցում նշված է, որ ազատազրկման վայրերում գտնվող անչափահասների թիվը նվազել է: Այստեղ նշված է նաեւ այն փաստի մասին, որ դաժան վերաբերմունքի դեպքերը, ընդհուպ մինչեւ խոշտանգում, գրանցվել են բոլոր երկրներում, որտեղ ուսումնասիրություն է իրականացվել: Գործնականորեն բոլոր այս երկրներում վճիռ է կայացվել նրանց առանձին խցերում տեղավորել:
Եվրամիությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունեցին տարածաշրջանի պետությունների, ներառյալ Եվրամիության անդամ դարձող երկրների կողմից արձանագրած առաջընթացը, որոնք ջանքեր են գործադրում բարեփոխումների շրջանակն ընդլայնելու արդարադատության գործընթացում՝ բոլոր երեխաների իրավունքների կանոնավոր պաշտպանության համար: Առավել մեծ բարեփոխումները կներառեն իշխանություների կողմից անպատժության մշակույթին վերջ դնելն ու բոլոր երեխաների համար, ովքեր հանցագործության զոհ կամ վկա են դարձել, արդարադատության հասանելիությունը:
Այս երկրներից շատերն աստիճանաբար համապատասխանեցնում են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին: Հարկ է նշել, որ դատավճիռ կայացնելու կամ օրենսդրական այլ բարեփոխումները նույնպես նպաստել են վանդակաճաղերի հետեւում գտնվող անչափահասների թվի նվազեցմանը:
«Թեեւ արձանագրած որոշակի առաջընթացին՝ դեռեւս շատ անելիքներ կան անչափահասների իրավիճակի բարելավման հարցում, երբ խոսքը գնում է երեխաների իրավունքների մասին: Անհրաժեշտ է հաղթահարել երեխաներին հաստատություններում տեղավորելու խնդիրը եւ առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել ընտանիքներին աջակցելու համար: Սակայն դրանք չեն մեր միակ մտահոգությունները: Կարեւոր է, որպեսզի մեր հարեւան երկրները ոչ միայն հետեւեն միջազգային մարդու իրավունքների չափանիշներին, այլ նաեւ ապահովեն վերջերս քրեական արդարադատության ոլորտում ընդունված օրենսդրության արդյունավետ կիրարկումը, որը որոշ երկրներում մեծ առաջընթաց է ապրում», նշել է Եվրոպայի քաղաքականության եւ հարեւանության ընդլայնման գծով հանձնակատար պրն Ստեգան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով համաժողովի բացման արարողությանը:
«Որքան շատ մեկուսացվեն օրենքի հետ խնդիր ունեցող երեխաները, այնքան ավելի դժվար կլինի նրանց համար վերականգման գործընթացը», նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ պրն Յոկա Բրանդն ու հավելել. «Թեեւ գրանցված առաջընթացին, այսուամենայնիվ, արդարադատությունը հաճախ կույր է երեխաների կարիքների հանդեպ: Արդարադատության համակարգերը պետք է վերափոխվեն այնպես, որպեսզի երաշխավորեն բոլոր երեխաների իրավունքնեըի պաշտպանությունը»:





























