Սիրելիների միջեւ բաժանումը քրոնիկ սթրես է առաջացնում, քանի որ դա արագ գործընթաց է: Վիճաբանությունների ընթացքում օրգանիզմը մշտապես արտադրում է կորտիզոլ սթրեսային հորմոնը: Իսկ դա բարձրացնում է ճնշումն ու սրտխփման հաճախականությունը, գրում է The Times of India-ն:

Հաճախ նման խնդիրները անքնություն են հարուցում: Քնի պակասը լրջորեն հյուծում է օրգանիզմը: Հետեւաբար, նվազում է իմունիտետը, կամ էլ աուտոիմունային հիվանդություններ են առաջանում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Իմունիտետի վրա ազդում է նաեւ դեպրեսիան, որը հաճախ ուղեկցում է բաժանվող անձանց: Սկզբունքորեն չի բացառվում լիարժեք կլինիկական դեպրեսիայի զարգացումը, պարզել են Հարվարդի համալսարանի հետազոտողները: