Էկվադորը հերքել է, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից, ամերիկյան անձնագրից զրկված Էդվարդ Սնոուդենին մուտքի փաստաթղթեր է տվել: Այդ մասին հայտնել են Էկվադորի կառավարության ներկայացուցիչները, հաղորդում է El Comercio-ն:

Պաշտոնյաները նշել են,թ ե Էկվադորի կառավարությունը չի արտոնել փաստաթղթերի տրամադրումը, որոնք կօգնեին Սնոուդենին մեկնել այդ երկիր: Նրանց խոսքով, եթե անգամ նման փաստաթղթեր լինեին, դրանք իրավական ուժ ունենալ չէին կարող, գրում է «Lenta.ru»-ն:

Այդ տեղեկությունը հաստատել է նաեւ Էկվադորի արտգործնախարարությունը, հաղորդում է Agence France-Presse-ը: Այնտեղ հայտնել են, որ Սնոուդենը ոչ անձնագիր, ոչ փախստականի թերթիկ չունի, որ նրան կարող էին տալ էկվադորցի դիվանագետները: