Սերգո Կարապետյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը շոկային է գնահատել Արմավիրի կարկուտի հետեւանքները:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվողաջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարըարդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. « Մենք տպավորված ենք  գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում եւ ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար ՄարկՀորթոնը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ  Հայաստանը հաղթահարել է  ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը եւ այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:

Հյուրը  ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետեւանքների մասին , այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն,  նախարարը  ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, եւ գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության  ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին: