«Հետք.am» կայքը նոր մանրամասներ է հրապարակել օֆշորային սկանդալի վերաբերյալ:

Ըստ կայքի, Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.

«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,

«WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,

«STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:

Դրանք են՝

«A.K. HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս

«BCB HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս

«STR EMERALD LIMITED» - 1400 բաժնետոմս

«WLISPERA HOLDINGS LIMITED» - 6600 բաժնետոմս

Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը...

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք Hetq.am-ում: