ԱՄՆ իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, 19-ամյա Ջոհար Ցարնաեւին:
Բոսթոնի դաշնային դատախազությունը հաղորդել է, որ Ցարնաեւին մեղադրում են չորս մարդու սպանության եւ զանգվածային խոցման զենքի կիրառման մեջ: Ընդամենը նրան մեղադրանք է առաջադրվել 30 կետով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ապրիլի 15-ին Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել ավելի քան 250-ը: Ահաբեկչութան կազմակերպման մեջ մեղադրվում էր նաեւ Ջոհարի եղբայրը՝ 26-ամյա Թամերլան Ցարնաեւը, ով ապրիլի 19-ին սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:



























