Ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել Կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում՝ երկուշաբթի օրվանից մոլեգնող հորդառատ անձրեւների հարուցած ջրհեղեղների պատճառով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ընդամենը տարերքից տուժել են 310 հազար մարդ եւ 173 բնակավայրեր: Տեղական իշխանությունների տվյալներով, լուրջ վնաս է հասցվել ոռոգման համակարգերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին եւ էներգամատակարարման համակարգին: Ամենից շատ ուժել է Հուայհուա քաղաքը: Խեչեն շրջանում տեղումների մակարդակը գերազանցվել է 25 սմ-ով:

Օդերեւութաբանները կանխատեսում են տեղումների շարունակություն առաջիկա երեք օրվա ընթացքում: