Չինական Սինցզյան նահանգում զինված բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 35-ի, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները: Ոստիկանությունը հայտարարում է, որ ձերբակալել է բախումների 4 կազմակերպիչների: Ըստ պաշտոնական վարկածի, հինգշաբթի օրը մի խումբ ջարդարարներ հարձակվել են ոստիկանական բաժանմունքների եւ կառավարական շինությունների վրա: Ի պատասխան ոստիկանությունը կրակ է բացել:

Բախումների պատճառների մասին չի հաղորդվում, սակայն Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում բազմիցս կրկնվել են հուզումները` իսլամ դավանող ույղուրների եւ էթնիկ չինացիների միջեւ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:  Ներկայիս հուզումները` 2009-ից ի վեր, ամենալուրջն են: Այն ժամանակ բախումների ընթացքում զոհվել էր ավելի քան 200 մարդ: