Կոլումբիայի բանակը Գուավիարե նահանգի գյուղերից մեկում վերացրել է ապստամբների մի ճամբար, որտեղ պատրաստություն էին անցնում անչափահաս գրոհայիններ, հայտնում են լատինամերիկյան լրատվամիջոցները:

Զինվորականները կարծում են, որ ճամբարը Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին է պատկանել, իսկ երեխաներին ստիպել են սովորել պարտիզանական մարտի բոլոր հմտությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ճամբարը նախատեսված է եղել 120  մարդու համար, այնտեղ եղել են զենքի եւ պայթուցիկ սարքերի պատրաստման արհեստանոցներ եւ կոկաինի արտադրման  հինգ լաբորատորիա: Բռնագրավվել է մեծ քանակությամբ զինամթերք եւ պայթուցիկ նյութեր: 

Ըստ պաշտոնական տվյալների` վերջին  տարիներին ԿՀԶՈՒ-ի շարքերը լքել են 3, 4 հազար երեխա եւ դեռահաս: Կոլումբիայի ապստամբ խմբավորումներում կան  հազար անչափահաս մարտիկներ: