Հնդկաստանի հյուսիսային Ուտտարաքհանդ նահագի իշխանությունները հայտարարել են, որ մոտ 3 հազար մարդ անհայտ կորած են համարվում, Արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ազգային վարչության տվյալների համաձայն` կորածների թիվը մոտ 350 է, հաղորդում է Zee News հեռուստաալիքը:
Հունիսի 14-17-ի հորդառատ անձրեւները հանգեցրել են մի շարք գետերի հունից դուրս գալու, սողանքների եւ ջրհեղեղների: Ներկայումս հայտնաբերվել են 822 զոհերի մարմիններ: Դեռեւս արգելափակված է մնում մոտ 1,8 հազար մարդ:
Փրկարարական օպերացիայիում ներգրավված է եղել 55 ուղղաթիռ: Տարհանվել է մոտ 90 հազար մարդ: Երեքշաբթի օրը եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով վթարի է ենթարկվել Մի-17B-5 ուղղաթիռը, զոհվել է 20 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ բազմաթիվ հիվանդություններ կարող են տարածվել:



























