Հոնկոնգի «Դիսնեյլենդ» ժամանցային այգու տարածքում  երկու ավտոբուսների բախման  հետեւանքով 20-ից ավելի մարդ է տուժել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Դեպքը տեղը է ունեցել ուրբաթ ցերեկը` Լանտաու կղզու ավտոբուսների կայանատեղիում:  Ըստ նախնական տվյալների` բախվել են այգու այցելուներին տեղափոխող երկու ավտոբուսներ:  Տուժածներից շատերը  աննշան վնասվածքներ են ստացել, նշում են տեղի լրատվամիջոցները: 

Տուժածների մեջ կան զբոսաշրջիկներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: