Ոստիկանության Թումանյանի եւ Վանաձորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 27-ին, ժամը 12.55-ին, Թումանյան քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 3 շենքի մոտից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սարիկ Ու.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 26-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):