Հունիսի 26-ին, ժամը 01.25-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սայաթ-Նովայի եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























