Հունիսի 26-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երեւան ճանապարհի 75-րդ կմ-ին, Կոշ գյուղի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: