ԱՄՆ Պետդեպարտամենը տեղյակ է այն հաղորդագրությունների մասին, որոնց համաձայն «Ազատություն» ռադիոկայանն ու այլ լրատվամիջոցներ դժվարությունների են բախվում` Ադրբեջանում արբանյակային հեռարձակման ժամանակ: Այս մասին հունիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:

Նա մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրությունը, ըստ որի իրենց հաղորդումներն ընդհատվում են կառավարության կողմից:

«Մենք կապվել ենք եւ «Ազատություն» ռադիոկայանի, եւ Ադրբեջանի կառավարության հետ` քննարկելու այդ հարցը: Կարծում ենք, որ ռադիոկայանը կարեւոր ներդրում ունի ադրբեջանական մեդիայի զարգացման գործում: Նրանց ռեպորտաժներն ապահովում են Ադրբեջանում այդքան կարեւոր օբյեկտիվ եւ անկախ լրագրության մոդելները: ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանում խոսքի եւ լրատվամիջոցների ազատությանը»,-հայտարարել է Վենտրելը: