Ուկրաինայում Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության ղեկավարներ Պետ Կոկսը եւ Ալեքսանդր Կվասնեւսկին ժամանել են Խարկովի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին հանդիպելու:
Տիմոշենկոյի կողմնակիցները, ովքեր հերթապահում են բուժհաստատության մոտ, եպրապատգամավորների շքախմբին դիմավորել են «Ազատություն Յուլիային» բղավոցներով, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ինչպես գրում է «Սեգոդնյան», Կոկսն ու Կվասնեւսկին սկսել են Տիմոշենկոյի գործին հետեւել 2012թ հունիսի 11-ից: Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի միջեւ:
Տիմոշենկոն դատապարտվել է 2011-ին` Ռուսաստանի հետ գազային գործարք կնքելիս պաշտոնից բխող լիազորությունները չարաշահելու համար: Նա արդեն մեկ տարուց ավել է բանտից դուրս բուժում է անցնում Խարկովում: ԵՄ-ն դատավճռի հիմքում քաղաքական դրդապատճառներ է տեսնում, ինչը Ուկրաինային կարող է խանգարել այս տարվա նոյեմբերին ԵՄ-ի հետ ասոցիացիայի մասին համաձայնագրի ստորագրմանը:





























