Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Տուժել են երեք երեխաներ, հանցագործը մեքենայով փախուստի է դիմել: 

NHK հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյի  Ներիմա թաղամասում` տեղի ժամանակով ժ. 13.40-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

30 տարեկանին մոտ տղամարդը երեխաների վրա էր հարձակվել Օիձումի տարրական դպրոցի մուտքի մոտի խաչմերուկում, երբ աշակերտները լուսացույցի  նշանին են սպասելիս եղել: Վեց տարեկան երկու տղա վիրավորվել են  պարանոցից, յոթ տարեկան մի երեխա էլ` ձեռքից:  40 րոպե անց կասկածյալը ձերբակալվել է Սայթամա նահանգի Միյոսի ավանում: Ձերբակալվածի ինքնությունը չի հաղորդվում:  Մանրամասներն առայժմ հայտնի չեն: