Իլլինոյս նահանգի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանի աջակցման խմբի համանախագահ Մայքլ Գրիմմին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Միջոցառման ընթացքում, որին ներկա էին Չիկագոյի համայնքի ներկայացուցիչները, Մայքլ Գրիմմը խոսել է հայկական համայնքի համար կարեւորագույն հարցերի մասին`Հայոց ցեղասպանության ճանաչում, Թուրքիայի կողմից հայկական եկեղեցիների ունեցվածքի վերադարձ, Հայաստանի տնտեսական վիճակ, այդ թվում` ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալների ավելացում, ԼՂՀ ինքնորոշում:

Կոնգրեսական Գրիմմը հավաստիացրել է, որ շարունակելու է իր աշխատանքը որպես Հայաստանի աջակցման խմբի համանախագահ եւ հուսով է, որ հնարավորություն կունենա դառնալու արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ, որտեղ կառաջադրի հայերին հուզող հարցեր: