ԱՄՆ պաշտպանության նախարարությունը իր աշխատակիցների համար սահմանափակել է բրիտանական Guardian պարբերականի կայքը` ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից «տեղեկատվության արտահոսք» իրականացնելու պատճառով:

Այս մասին հաղորդում է ամերիկյան Monterey Country Herald պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի ցանցային տեխնոլոգիաների հրամանատարության ներկայացուցիչ Գորդոն Վան Վլիտին:

Նրա խոսքով, «ինտերնետի հիգիենան» անհրաժեշտ է «գաղտնի» կնիք-մակագրությունը կրող տեղեկատվությունների` գաղտնազերծելը նվազեցնելու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ ԶՈւ-ի կիբերհրամանատարությանը ենթական NETCOM-ի հրամանատարությունը ապահովում է Ամերիկյան բանակի բոլոր կապի էլեկտրոնային ցանցերի գործունեությունը: