2013թ փետրվարին Չելյաբինսկում ընկած երկնաքարի պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարվածային ալիքը ոչ միայն հարյուրավոր տների ապակիներ է կոտրել, այլեւ երկու անգամ «գրկել է» երկրագունդը: Նման եզրակացության են եկել գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Միջուկային փորձարկումներն արգելող համապարփակ պայմանագրի շրջանակներում գործող Մոնիթորինգի միջազգային համակարգի տվյալները:

Մասնագետների հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում, գրում է BCC-ն: Հետազոտողները եզրակացության համաձայն` «Չելյաբինսկ» երկնաքարի պայթյունի ալիքը երբեւէ գրանցվածներից ամենահուժկուն է: Պայթյունի հզորությունը համարժեք է եղել 460 կիլոտոնի: 1908թ Սիբիրում Տունգուսսի երկնաքարի պայթյունի հզորությունը հաշվարկվում է 40-50 մեգատոն:

Հիշեցնենք, որ պաշտոնապես «Չելյաբինսկ» կոչվող երկնաքարը «տեսանելի» եւ «զգալի» է դարձել 2013թ փետրվարի 15-ին: