Ղրղըզստանի մի քանի քաղաքացիներ ամենագնացներով ներխուժել են Ղազախստանի տարածք`  տապալելով  արգելապատնեշները: Միջադեպը տեղի է ունեցել «Կորդայ» անցակետում (Ղազախստանի տարածքում): Ամենագնացները ներխուժել են Ղրղըզստանից, սակայն հետո հրաժարվել են  կատարել ղազախ սահմաnապահների պահանջները եւ որոշել են հետ վերադառնալ: 

Առաջինը ներխուժել է Ղրղըզստանի 1986թ. ծնված քաղաքացին, որը վարել է «Toyota Land Cruiser 100»: Նա տապալել է պատնեշը եւ թաքնվել Ղրղըզստանի տարածքում: Նրա օրինակին է որոշել հետեւել  հայրենակիցը` «Lexus-470»-ով: Սահմանապահները պատմել են, որ  վերջինս «պոկվել է տեղից, դուրս եկել հանդիպակաց գոտի, տապալել պատնեշը, դարպասները եւ վերադարձել նույն ուղղությամբ», հայտնում է «Ինտերֆաքսը»:

 «Mitsubishi Pajero» -ի վարորդին փախչել չի հաջողվել: Նա կալանավորվել է:  Վերջինիս մեքենայի ստուգման ժամանակ հայտնաբերվել են չհայտագրված ապրանքներ: Թե ինչ ապրանքներ են եղել եւ ինչ արժեքի, չի ճշտվում: