Կենտրոնական Նիգերիայում նվազագույնը  48 մարդ միջցեղային հակամարտության զոհ է դարձել, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Զինված անձինք հունիսի 27-ին հարձակվել են երեք գյուղերի վրա, որտեղ կարկաշի, բոլգանգ եւ մագամա  ցեղերի ներկայացուցիչներ են բնակվում: Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ հարձակվողները մոտ 100 տուն են այրել:

«ՌԻԱ Նովոստին», AFP-ին վկայակոչելով, հայտնում է, որ բախումները կարող էին հրահրել անասունների գողության դեպքերը: