Եվրամիությունը համաձայնել է բանակցել Սերբիայի հետ` ԵՄ-ին միանալու հարցով, իր Twitter-ում հաղորդել է ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
Բանակցությունների մեկնարկի հիմնական ամսաթիվը դեռեւս չի ճշտվել: BBC News-ը հաղորդում է, որ դրանք կմեկնարկեն 2014թ հունվարից ոչ շուտ:
Որքան երկար կշարունակվեն բանակցությունները, եւս պարզ չէ: Խորվաթիան, որը պաշտոնապես կդառնա ԵՄ 28-րդ երկիրը ընթացիկ շաբաթվա վերջին, ԵՄ-ին անդամակցելու համար բանակցել է 8 տարի, գրում է «Lenta.Ru»-ն:
Ավելի վաղ Բելգրադի եւ Բրյուսելի բանակցություններին խոչընդոտում էր Սերբիայի եւ Կոսովոյի չկարգավորված հակամարտությունը: 2013-ին այդ երկրները երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը հիմնականում վերաբերում է Կոսովոյի սերբերի կարգավիճակին:





























