Չիլիի Պուրանկե քաղաքի բնակչուհի 20-ամյա Յարիցա Օլիվան զարմացրել է բժիշկներին: Ամսվա սկզբին նա դիմել է բժիշկներին, ասելով, որ օրական մի քանի անգամ նրա աչքերից արյուն է գալիս, հաղորդում է News.com.au-ն:

Արյունահոսությունն ուղեկցվում է սուր ցավերով: Բժշկական անալիզը որեւէ վարակ չի հայտնաբերել, ուստի կնոջը աչքերի կաթիլներ են նշանակել եւ տուն ուղարկել: Կնոջ վիճակը չի լավացել եւ հարազատները դիմել են հարեւանների օգնությանը՝ բուժման նպատակով գումար հավաքելու համար, հաղորդում է MedDaily.ru.-ն:

Մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ գուցե նրա մոտ հազվադեպ հանդիպող խախտում է՝ գեմոլակրիա: Այն վտանգավոր է առաջին հերթին նրանով, որ կարող է վկայել թաքնված խնդիրների մասին: Օրինակ, արցունքի հետ արյան արտազատումը լինում է արցունքի գեղձերի ուռուցքի ժամանակ: