Այսօր` հունիսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում:
Երկու օր առաջ Վանաձորում դանակահարված 35-ամյա դասախոս Վասիլի Գեւորգյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը, հավելելով, որ Վասիլի Գեւորգյանը եկող շաբաթ հավանաբար դուրս կգրվի: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, դանակահարություն էր տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղից դանակահարված վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նույն ինստիտուտի դասախոս, 35-ամյա Վասիլի Գեւորգյանը:
Վերջինիս ժամը 14-ի սահմաններում տեղափոխել էր Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նրա վիճակը գնահատվել էր ծանր:
Ոստիկանության կողմից պարզվել է, որ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ ձերբակալվել:
Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժանում քննիչ Արեն Մնացականյանի կողմից հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարներն` Էդվարդ Արզումանյանի





























