Նոր Զելանդիայի Դանեդինա քաղաքի բնակչուհին պատահաբար սոսնձել է շուրթերը, հաղորդում է Otago Daily Times-ը:

Ինչպես գրում է Orenge News-ը, կինը սոսնձի տյուբիկը վերցրել է մթության մեջ եւ չի տեսել նրա վրայի գրությունը: Նա սոսնձված բերանով զանգահարել է փրկարար ծառայություն, սակայն չի կարողացել խոսել ու ներկայացնել տեղի ունեցածը: «Նա միայն կարողացել է մռնչալ»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, որին ուղարկել են դեպքի վայր, հաղորդում է Lenta.ru.-ն:

Արտակարգ ծառայության աշխատակիցները մտածել են, որ հնարավոր է, կինը վտանգի մեջ է, ուստի ոստիկանները մեկնել են նրա բնակարան: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օգնություն են ցուցաբերել: