Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 75/3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:





























