Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է բուժման կուրս ընդունել եւ այսօր հերթական բուժզննման համար այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե Տիգրան Սարգսյանը բարձր ջերմություն ունի եւ բժիշկները հետազոտում են նրան:
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Սարգսյանի մոտ առկա է եղել մրսածություն, նա դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` ստուգման նպատակով:
Այն ժամանակ Հարություն Բերբերյանը նշել էր, որ վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա:





























