Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե քաղաքացին նաեւ նշել է, որ պատրաստվել է կամավոր հանձնել հրացանը, սակայն տեղեկանալով ոստիկանության ծառայողների՝ իր տուն այցելության մասին, ներկայացրել է այն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: