Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից հունիսի 29-ին, ժ. 14:05-ին հերթական օդանավն է մեկնել Հավանա՝ դարձյալ առանց Սնոուդենի: «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հայտնել է, որ այդ անուն-ազգանվամբ ուղեւոր գրանցված չի եղել: 

Սնոուդենը, որը հունիսի 23-ին Հոնկոնգից Մոսկվա էր ժամանել որպես տրանզիտային ուղեւոր, ենթադրվում է, որ մինչ այժմ «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա չի կարող լքել այդ գոտին, քանի որ  ամերիկյան անձնագիրը կորցրել է ուժը, իսկ ռուսական վիզա էլ չունի: Wikileaks կայքը նաեւ հայտնել էր, որ Էկվադորը Սնոուդենին փախստականի փաստաթղթեր էր հատկացրել, որոնց միջոցով վերջինս կարող էր տեղափոխվել, սակայն  Էկվադորի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ փաստաթուղթն առանց իրենց գիտության է հանձնվել:  Ենթադրվում է, որ Սնոուդենը Մոսկվայից Կուբա կմեկնի, իսկ այնտեղից էլ՝ Էկվադոր,  սակայն արդեն մի քանի օդանավ է մեկնել Հավանա՝ առանց Սնոուդենի: