Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ` հունիսի 28-ին, ամուսինը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կինը` 29-ամյա Տ. Ն.-ն որովայնի եւ կրծքավանդակի շրջաններում կտրած ծակած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ կատարված միջամտության արդյունքում հաջողվել է նրա կյանքը փրկել:

Նույն օրը` ժամը 24:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի Մալաթիայի բաժին ինքնակամ ներկայացել է նրա ամուսինը` 39-ամյա Տ.Հ.-ն, ով  ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը եւ հայտնել, որ 2013թ. հունիսի 28-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Տ. Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: