Հունիսի 29-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների 3-րդ փողոցի թիվ 2-րդ տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ օձը նկատվել է նույն փողոցի թիվ 11 տան բակում:

Ժամը 16.18-ին հայտնաբերվել է շահմար տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: