Այսօր` հունիսի 29-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաեւ ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե կազմակերպված միջոցառման ընթացքում հրապարակվել են ՊԲ եւ միավորման հրամանատարների հրամանները, որոնց համաձայն պարգեւատրվել են մի շարք ազատամարտիկներ եւ զորամասի զինծառայողներ:

Վերջում զորամասի զինծառայողները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով: