Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես« մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Բեգլարյան) շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետեւանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորը (անձը դեռեւս չպարզված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ եւ դադարեցրել են գազի արտահոսքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























