Հունիսի 29-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի հատվածում քաղաքացի է մտել Սեւանա լիճը լողալու եւ դուրս չի եկել. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել:
Շուտով պարզվել է, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչը` 20-ամյա Է.Մ.-ն, ինքնուրույն, անվնաս դուրս է եկել ափ:





























