Ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Վարդան Ստեփանյանի` Դուշմանի մասին հոդվածը հայտնվել է Վիկիպեդիա օնլայն հանրագիտարանի  «Գիտեք արդյոք» խորագրի տակ:

Հոդվածի հղման մեջ ասվում է, որ իրավաբանական ֆակուլտետի 25-ամյա ուսանողը մասնակցել է երկու պատերազմի:Նշվում է, որ

Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966 թ-ին, Երեւանում: Նա մանկուց երազում էր զինվորական կարիերայի մասին, եւ հենց այդ պատճառով էլ իր ծոնողներից գաղտնի մեկնում է Աֆղանստանում ծառայելու, որտեղ էլ առաջնակարգ հրամանատարի ունակություններ է ձեռք բերում:Ղարաբաղյան պատերազմի տարիներին նա մեկնում է  Մոսկվա, այնտեղից զենք եւ զինամթերք է հասցնում: Վարդանը մասնակցել է գրեթե բոլոր խոշոր օպերացիաներին` Իջեւանի եւ Նոյեմբերյանի սահմանների մարտերին,  կազմակերպել է Ասկերանի Բադար եւ Դագրավ գյուղերի պաշտպանությանը:Վարդանը 1991 թ-ին մեծ ներդրում է ունենցել Հադրությի շրջանի Տող գյուղի ազատագրման գորոծողություններին: Այնուհետեւ նրա ղեկավարած ջոկատը ոչնչացնում է  Կրկժանի ադրբեջանական ռազմաբազան:Վարդան  Ստեփանյանը զոհվել է 1992 թ. հուլիսի  3 –ին ԼՂՀ Մարտունու շրջանի Միրուշեն գյուղի մոտ: Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների,  պարգեւատրվել  է «Շուշիի ազատագրման համար» մեդալով: