Հունիսի 30-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Թումանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն օրը, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի թիվ 6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























