Օրերս Կանադայի մի քաղաքացուհի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտուբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ կանխիկ գումարով եւ բանկային քարտերով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանական ցուցմունքներ է տվել:

Կատարվում է քննություն: